ՌԴ օդուժի գրոհի արդյունքում կարող է սպանված լինել «Իսլամական պետության» առաջնորդ Ալ-Բաղդադին

19206385_1193238600804745_1744324418_n

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռաքքայի մոտակայքում ռուսաստանյան օդուժի իրականացրած գրոհի արդյունքում սպանված զինյալների թվում հնարավոր է լինի նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու Բաքր ալ-Բաղդադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այժմ ՌԴ ՊՆ-ն հստակեցնում է խմբավորման առաջնորդի մահվան մասին տեղեկատվությունը:

Հաղորդվում է, որ  ռուսաստանյան Սու-34 եւ Սու-35 օդանավերի գրոհի արդյունքում Ալ-Բաղդադիից բացի սպանվել են խմբավորման 30 դաշտային հրամանատարներ և շուրջ 300 այլ զինյալներ՝ հիմնականում նրանց թիկնազորի անդամները, ովքեր մասնակցել են հավաքի:

Նախկինում ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչների, Իրաքի եւ Սիրիայի իշխանությունների կողմից պարբերաբար հայտարարվում էր Ալ-Բաղդադիի մահվան մասին, սակայն այդ տեղեկությունները հետագայում հերքվել են:

ՌԴ ՊՆ ներկայացուցիչները հայտնել են, որ օդային հարձակման մասին նախազգուշացրել են ամերիկյան կողմին:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝