Պուտինը եւ Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Ուկրաինային եւ Սիրիային վերաբերող հարցեր

image

Վերսալում ավարտվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի մամլո ասուլիսը, որը կայացել է նրանց առանձնազրույցից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ֆրանսիացի նախագահը հայտնել է, որ առանց Ռուսաստանի հետ երկխոսության հնարավոր չէ աշխատել կարեւոր հարցերի կարգավորման ուղղությամբ:

Մակրոնն ընդգծել է, որ ռուսաստանցի իր գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայի հակամարտության խնդիրը՝ առաջնայնությունը տալով ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարին: Ֆրանսիայի նախագահի կարծիքով, անհրաժեշտ է քաղաքական լուծում փնտրել, որպեսզի այդ երկրում խաղաղություն հաստատվի:

Նախագահները խոսել են նաեւ Ուկրաինայի հարցով Մինսկյան համաձայնագրի իրագործման մասին: Մակրոնն անհրաժեշտ է համարել շարունակել բանակցությունները նորմանդյան ձեւաչափով:

Նորընտիր նախագահը նշել է, որ Ֆրանսիան հետաքրքրված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, սակայն պետք է լինել պրագմատիկ եւ պահանջկոտ, որպեսզի հաղթահարեն այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտներն ու դժվարությունները:

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝