Թրամփի փեսան ՀԴԲ-ի դիտարկման տակ է

18741917_1173091682819437_2028344951_n

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկացմամբ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ով զբաղեցնում է նախագահի խորհրդականի պաշտոնը, գտնվում է ՀԴԲ-ի հսկողության ներքո՝ Մոսկվայի եւ Թրամփի նախընտրական շտաբի կապերի հետաքննության շրջանակում, հաղորդում է BBC-ն:

Քննիչները կարծում են, որ 36-ամյա Քուշները հետաքննությանն առնչվող կարեւոր տեղեկատվության է տիրապետում:

ՀԴԲ-ն ուսումնասիրում է Դոնալդ Թրամփի շտաբի հնարավոր կապերը Կրեմլի եւ ռուսաստանյան իշխանությունների հետ 2016թ.-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին: Հետաքննությունը գլխավորում է ԿՀԾ-ի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլլերը:

Քուշների փաստաբանը հայտնել է, որ նա պատրաստ է լիարժեք կերպով համագործակցել քննության հետ եւ պատասխանել ցանկացած հարցի:

Ամերիկացի իրավապահներին մասնավորապես հետաքրքրում է Ջարեդ Քուշների ու ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի եւ ինչ-որ բանկիրի հանդիպման մանրամասները:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝