ԱՄՆ-ի եւս մեկ նահանգ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

18600527_1167408506721088_1754874794_n

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, հաղորդում է asbarez.com-ը:

Տեխասը դարձավ ԱՄՆ-ի 46-րդ նահանգը, որը 1915-1923 թ.թ.-ին Օսմանյան Թուրքիայում բնիկ քրիստոնեական հայ համայնքի բնաջնջումը պաշտոնապես որակում և ճանաչում է որպես Ցեղասպանություն:

«Մենք շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին, որը, չնայած թուրքական ճնշող դիմադրությանը,  վերահաստատեց պատմական ճշմարտությունը», – հայտարարել է Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը:

Այս բանաձևի ընդունումը Տեխասի օրենսդիր մարմնի հայանպաստ քայլերից մեկն է: Դեռևս 2015թ.-ին Ներկայացուցիչների պալատը մերժել էր մի շարք հակահայկական բանաձևեր:

Դիտվել է՝