Հաստատվել է Ուկրաինայի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի մուտքի ռեժիմը

18555044_1165619946899944_2002747093_n

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եւ ԵՄ-ում նախագահող երկրի՝ Մալթայի ներկայացուցիչը ստորագրել են Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմի գործարկման օրենսդրական որոշումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաեւ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Ուկրաինայի քաղաքացիների համար ռեժիմն ուժի մեջ կմտնի փաստաթղթի հրապարակումից 20 օր հետո:

Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ այդ որոշման հաստատումը նշանակում է Ուկրաինայի վերադարձը Եվրոպական ընտանիք:

«Սա պատմական օր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրամիության համար: Ուկրաինան վերադառնում է եվրոպական ընտանիք եւ հեռանում է խորհրդային անցյալից»,-ասել է Պորոշենկոն:

Նա երախտագիտություն է հայտնել ԵՄ երկրների ղեկավարներին, նաեւ ԵԽ նախագահին գործադրած ջանքերի համար:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝