Հայտնի են Ֆրանսիայի կառավարության անդամների անունները

C7CYaqCWwAA6PKG-e1494837896427

Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերը հայտնել է Ֆրանսիայի նոր կառավարության անդամների անունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի ՆԳ նախարար է նշանակվել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնը: Պաշտպանության նախարար է դարձել Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գուլարը:

ՊՆ նախկին նախարար Ժան-Իվ Լը Դրիանը կղեկավարի Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:

Էկոնոմիկայի նախարար է նշանակվել ԱԺ պատգամավոր Բրյունո Լը Մերը: Ֆրանսիայի արդարադատության նախարար է դարձել «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն:

Ֆրանսիական նոր գործադիր մարմինն իր առաջին նիստը կանցկացնի մայիսի 18-ին:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝