«Ռուսաստանը պատրաստ է ներկայացնել Լավրովի եւ Թրամփի զրույցի ձայնագրությունը». Պուտին

18554716_1165566466905292_666089760_n

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «քաղաքական շիզոֆրենիա» է անվանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչող մեղադրանքները, որ, իբր, վերջինս գաղտնի տեղեկատվություն է հաղորդել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, հաղորդում է BBC-ն:

ՌԴ նախագահը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացնել բանակցությունների ձայնագրությունը, եթե իհարկե դա ցանկանա ամերիկյան վարչակազմը:

Ավելի վաղ Washington Post-ը հաղորդել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Թրամփը բացահայտել է «խիստ գաղտնի տեղեկատվություն»:

Պարբերականը պնդում էր նաեւ, որ գաղտնիության մակարդակն այնքան բարձր է եղել, որ այդ տեղեկատվությունն ԱՄՆ-ն չի տրամադրել անգամ իր դաշնակիցներին:

18554817_1165566530238619_327563739_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝