Վաշինգտոնում բողոքի ակցիա իրականացնող հայերը հարձակման են ենթարկվել թուրքերի կողմից

Снимок

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերը, քրդերը եւ եզդիները հարձակման են ենթարկվել թուրքերի կողմից:

Ցուցարարներից 9-ը ստացել են լուրջ վնասվածքներ, նրանցից մեկը ծանր վիրավոր է։ Կան ձերբակալվածներ:

Սպիտակ տան մոտ ակցիան խաղաղ ընթացք է ունեցել, սակայն Էրդողանի կողմնակիցներն անակնկալ կերպով հարձակվել են ցուցարարների վրա։

Հայ դատի ամերիկյան հանձնախմբի տեղեկացմամբ, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակում գործած թուրքերը պարզապես ցուցարարներ չեն եղել, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, ովքեր ըստ երեւույթին եղել են Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայությունից:

Էրդողան-Թրամփ հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել հունական, քրդական, ասորական եւ հայկական համայնքների ներկայացուցիչներ:

Դիտվել է՝