Պուտինը ժամանակավրեպ է համարում նախագահի ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարելը

1494290517

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակավրեպ է համարում հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարելը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Այդ մասին նա հայտարարել է Չինաստան կատարած այցի ընթացքում:

Ավելի վաղ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահը 2018թ.-ի նախագահական ընտրությունների մասնակցության վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել եւ նախընտրական որեւէ գործընթաց դեռեւս չի մեկնարկել:

Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը վտանգ չի ներկայացրել Ռուսաստանի համար:

«Հրթիռի արձակումն անմիջականորեն մեզ չի սպառնացել, սակայն դա կարող է հակամարտության զարգացում սադրել, եւ դրանում որեւէ լավ բան չկա»,- նշել է Պուտինը:

Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ում շարունակվող ներքին քաղաքական պայքարն ամբողջ աշխարհում քաղաքական եւ տնտեսական լարվածություն է ստեղծում:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝