Սիրիական բանակը Համա նահանգում ազատագրել է 19 քաղաքացիների

1501823557

Սիրիական բանակի զինյալները փրկել են 19 քաղաքացիներին, ովքեր գտնվում էին գերության մեջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ, այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Սիրական ազգային գործակալությանը:

Գործակալության տվյալներով, քաղաքացիներն ահաբեկիչների գերությունից ազատվել են Համա նահանգի արեւելյան մասում:

Գործակալությունը հայտնում է նաեւ, որ Համա նահանգի հյուսիս-արեւելյան մասում սիրիական բանակի ստորաբաժանումները շարունակում են մարտնչել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ, որի ընթացքում զոհվել են տասնյակ ահաբեկիչներ եւ ոչնչացվել են զինյալների զինտեխնիկան:

Աղբյուր՝ Ռիա Նովոստի

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝