Լիբերալ Մուն Չժե Ինը՝ Հրվ. Կորեայի նախագահի առաջատար թեկնածու

18448122_1159133344215271_848718449_n

Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում առաջատարը, էքզիթ-փոլի տվյալներով, «Տոբուրո» կուսակցության ներկայացուցիչ, լիբերալ Մուն Չժե Ինն է, տեղեկացնում է BBC-ն:

Նա հավաքել է ձայների 44,4%-ը, այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակից, պահպանողական Հոն Չժուն Փխեն 23,3% քվե է ստացել:

Մուն Չժե Ինը, ի տարբերություն երկրում արմատացած դիրքորոշման, հանդես է գալիս Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության եւ հարաբերությունների կարգավորման օգտին: Նա նաեւ խոստացել է բարեփոխել երկրի տնտեսական համակարգը:

Չժե Ինը Հյուսիսային Կորեայից ներգաղթած ընտանիքից է, ուսանողական տարիներին՝ 1970-ականներին, բանտարկվել է բռնապետ, գեներալ Պակ Չոն Հիի դեմ բողոքի ակցիաները ղեկավարելու համար:

Նա 2012թ.-ին մասնակցել է նախագահական ընտրություններին եւ պարտվել Պակ Կին Հեին:  Մուն Չժե Ինը հայտարարել է, որ կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնված երկիրը կարող է տանել իր հետեւից:

Հարավային Կորեայում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին  հայտարարվեց կոռուպցիոն սկանդալից եւ նախագահ Պակ Կին Հեի իմփիչմենթից հետո:

Հիշեցնենք, որ Սեուլի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին:

Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառակերության, բիզնեսի վրա ճնշումներ գործադրելու եւ պետական գաղտնիքների բացահայտման մեջ:

Մարտ ամսից նա գտնվում է Սեուլի մոտակայքում գտնվող քննչական մեկուսարանում: Նախկին նախագահից բացի, մեղադրանքներ են առաջադրվել 30 մարդու, ներառյալ նրա ընկերուհուն եւ Samsung ընկերության ղեկավարին:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝