Մոսկվայում անցկացվել է Հաղթանակի օրվա հանդիսավոր շքերթը

sssss

Մոսկվայում անցկացվել է Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 72-ամյակին  նվիրված հանդիսավոր շքերթը, որին մասնակցել են ավելի քան 10 հազար զինծառայող եւ ռազմական տեխնիկայի 114 միավոր:

«Սրբազան պատերազմի» հնչյունների ներքո հրապարակ են բերվել ՌԴ պետական դրոշը եւ Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի զինանշանը: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ողջունել է հրապարակում հավաքված զինծառայողներին։

Ապա ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք միշտ կպահպանենք Ռուսաստանն այնպես, ինչպես դա արեցիք դուք՝ Հաղթանակի զինվորներդ, եւ կամրապնդենք հայրենասիրության ավանդույթները: Մենք երբեք չենք մոռանա, որ Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի երկար սպասված խաղաղությունը վերանվաճել են մեր հայրերը, պապերն ու նախապապերը»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

Կարմիր հրապարակով  անցել են ՌԴ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների զինծառայողները։ Ռազմական տեխնիկայի շարասյան երթը եզրափակել են հետեւակի «Բումերանգ» մարտական մեքենաները։

Ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով որոշում է կայացվել չեղյալ հայտարարել Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսի ավիացիոն մասը:

18386547_1158927810902491_1511652665_n 18386781_1158927804235825_450937958_n 18386914_1158927817569157_1176314838_n 18386972_1158927820902490_900412809_n 18387101_1158927814235824_13730086_n 18387120_1158927807569158_1985409827_n 18424818_1158927824235823_1452341537_n

18361647_1158927827569156_1090894157_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝