Ֆրանսիայի նախագահի ընտրություններ. Մակրոնն առաջ է անցել Լը Պենից

Untitled-1

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների 2-րդ փուլում առաջ է անցել իր մրցակից, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախնական տվյալներով, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարարը ստացել է ձայների 62-65%-ը:

Ֆրանսիայի ՆԳՆ տեղեկատվության համաձայն, ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է 65,3%, ինչը 4%-ով ցածր է առաջին փուլի ցուցանիշից:

Քվեարկության արդյունքների հաշվարկից եւ նոր նախագահի անունը հայտարարելուց հետո, ով իր պաշտոնը կստանձնի արդեն հաջորդ շաբաթ, կմեկնարկի ոչ պակաս ինտրիգային ընտրական գործընթացը՝ խորհրդարանականը, որը տեղի կունենա հունիսին:

 Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝