Մոսկվայում անցկացվել է ընդդիմության հանրահավաքը

18339413_1156624744466131_266142968_o

Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի 5-ամյակի կապակցությամբ այսօր ռուսաստանյան ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել, հաղորդում է Deutsche Welle-ն:

Սախարովի պողոտայից մեկնարկած ցույցը քաղաքապետարանի կողմից արտոնված է եղել: Հանրահավաքին մասնակցել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ եւ քաղաքացիական ակտիվիստներ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Ակցիայի ժամանակ շատերը պարզել են ուկրաինական դրոշներ՝ այդ թվում ընդդիմադիր գործիչ Իլդար Դադինը:

Ոստիկաններն առգրավել են Պուտինին եւ Կադիրովին վերաբերող գրություններով պաստառները:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի մայիսի 6-ին ՌԴ մայրաքաղաքի Բոլոտնայա հրապարակում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների հետ, բերման էին ենթարկվել հարյուրավոր ցուցարարներ, որոնցից 34-ը ազատազրկման դատապարտվեցին:18296828_1156624864466119_437503674_o 18361338_1156624851132787_1020556443_n 18339406_1156624861132786_443914762_o 18362217_1156624857799453_917224969_o

 Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝