«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ստացել են հատուկ կարգավիճակ». Պուտին

18254522_1153984048063534_886254804_n

Սոչիում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Պուտինը նախ իր թուրք գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Սոչի այցելելու համար:

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ստացել են հատուկ կարգավիճակ եւ վերականգնվում են լիարժեք կերպով:

Իր հերթին թուրք նախագահն ընդգծել է, որ Անկարայի եւ Մոսկվայի համատեղ քայլերը կարող են լուրջ ազդեցություն գործել Մերձավոր Արեւելքի իրավիճակի վրա:

«Ես համոզված եմ, որ այն քայլերը, որոնք մենք միասին անում ենք, կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը», – հայտարարել է Էրդողանը:

Երկու երկրների նախագահները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակին, ահաբեկչության դեմ համատեղ պայքարին եւ առեւտրա-տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝