Մերկելը դեմ է արտահայտվել ուկրաինական հակամարտության հարցով նոր համաձայնագրին

18302303_1153162331479039_206633260_n

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել ուկրաինական հակամարտության հարցով նոր համաձայնագրին, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Երկու երկրների ղեկավարները պնդել են հակամարտության բոլոր մասնակիցների կողմից Մինսկի պայմանավորվածությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

Մերկելը նշել է, որ պետք է ապահովվի Ուկրաինայի հասանելիությունը սեփական սահմաններին, ինչից հետո կլինեն «ցավոտ փոխզիջումներ»՝ կապված Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում ընտրությունների անցկացման հետ:

«Առանց ընտրությունների եւ Դոնեցկում ու Լուգանսկում լեգիտիմ իշխանությունների ձեւավորման հնարավոր չեն լինի ուղիղ բանակցություններ այդ տարածաշրջանների ներկայացուցիչների հետ, ինչպես պնդում է ռուսաստանյան կողմը»,-կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլերը:

Պուտինն Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները համարել է «պետական հեղաշրջման արդյունք»՝ պնդելով, որ ոչ ոք Դոնբասը չի առանձնացրել Ուկրաինայից:

Նրա խոսքերով, դա անում են ուկրաինական իշխանությունները տարբեր շրջափակումների միջոցով:

 Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝