Ինդոնեզիայում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը

image

Ինդոնեզացի 146-ամյա տղամարդը մահացել է Կենտրոնական Ճավայի գյուղերից մեկում, հաղորդում է BBC-ն:

Ըստ առկա փաստաթղթերի, Սոդիմեջոն, ով հայտնի էր Մբա Գհոտո   (Գհոտո պապիկ) անունով, ծնվել է 1870թ.-ին:

Ի դեպ, Ինդոնեզիայում նորածինների պաշտոնական գրանցումը սկսվել է միայն 1900թ.-ին, եւ ծննդյան տարեթվերի հետ կապված սխալմունքն այդ երկրում հազվադեպ երեւույթ չէ: Սակայն տեղի իշխանությունների վկայությամբ, Մբա Գհոտոյի փաստաթղթերն օրինական են եւ հիմնավոր:

Ծերունին նախորդ տարի BBC-ի թղթակցի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ իր երկարակեցության գլխավոր գաղտնիքը համբերությունն է: Նա մինչեւ կյանքի վերջը եղել է մոլի ծխող, ունեցել է 4 կին, 10 եղբայր եւ քույր, բազմաթիվ երեխաներ, թոռներ եւ ծոռներ:

Գհոտո պապիկին գյուղում որպես հերոս էին ընդունում: Նա հայտնի էր դարձել ճապոնացիների եւ հոլանդացի գաղութարարների դեմ պատերազմների մասին իր պատմություններով:

18217820_1152420328219906_1563173760_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝