Զինված հարձակում Փարիզի կենտրոնում. կան զոհեր

image

Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան պալատի մոտ կրակոցներ են հնչել, զոհվել են 2 ոստիկաններ, եւս մեկը վիրավորվել է, հաղորդում է BBC-ին:

Ինքնաձիգով հարձակում գործած անձը չեզոքացվել է: Ոստիկանները ենթադրում են, որ նա ունեցել է հանցակից, ով փախուստի է դիմել:

Ականատեսները պատմել են, որ հանցագործը դուրս է եկել ավտոմեքենայից եւ ինքնաձիգով կրակ բացել ոստիկանների ուղղությամբ:

Հաղորդվում է, որ առաջին միջադեպից հետո նույն տարածքում կրկին կրակոցներ են հնչել:

Ելիսեյան պալատի մոտակայքից մարդկանց տարհանել են: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ խորհրդակցություն է հրավիրել:18052786_1142674049194534_1572213267_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝