Ֆիյոնը Ղրիմը համարում է ռուսական պատմական տարածք

18051733_1142028329259106_181949124_n

«Ռուսաստանը երբեք չի հեռանա Ղրիմից, որը պատմական ռուսական տարածք է»,-հայտարարել է Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցությունից նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

Նա նշել է, որ այդ հարցը դիտարկելիս կարեւոր է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին:

«Անհրաժեշտ է պահպանել երկու հիմնարար եւ միմյանց հակասող սկզբունքները՝ սահմանների անխախտելիությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը»,-ընդգծել է նախագահի թեկնածուն:

«Ոչ ոք չի կարող ժխտել, որ Ղրիմը պատմական, մշակութային եւ լեզվական առումով ռուսական տարածք է, Ռուսաստանը երբեք չի հեռանա այնտեղից»,­-ասել է Ֆիյոնը:

Նա դեմ է արտահայտվել նաեւ Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությանը:

«Ես դեմ եմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: Հնարավոր է, որ դա դանդաղ գործողության շատ վտանգավոր ռումբի ազդեցություն ունենա»,- ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչը:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝