ԵԱՀԿ-ն չի ճանաչել Թուրքիայի հանրաքվեի արդյունքները

lbyhprbo

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն անցկացվեց ապրիլի 16-ին Թուրքիայում, չի համապատասխանում Եվրոպական խորհրդի չափանիշներին: Այդ մասին նշվում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության հայտարարությունում:

«Ընդհանուր առմամբ հանրաքվեն չէր համապատասխանում ԵԽ չափանիշներին: Իրավական հիմքը չէր համապատասխանում բուն ժողովրդավարական  գործընթացի պահանջներին»,-ասվում է հայտարարության տեքստում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով հաղթել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները: «Այո»-ի օգտին քվեարկել է ընտրողների  51,3%-ը: Մասնակցության ցուցանիշը կազմել է 86%:

Հատկանշական է, որ Էրդողանի նախաձեռնած փոփոխություններին հավանություն չեն տվել Թուրքիայի խոշոր քաղաքների եւ քրդաբնակ շրջանների ընտրողները:

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝