Հրվ. Կորեայի նախկին նախագահի քրեական գործն ուղարկվել է դատարան

cenubi-koreyanin-eks-prezidenti-pak-kin-he-hebs-edilib

Սեուլի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին, ով հրաժարական էր ներկայացրել աղմկոտ կոռուպցիոն սկանդալից հետո, հաղորդում է BBC-ն: Քրեական գործն ուղարկվել է դատարան:

Նախկին նախագահը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառակերության, բիզնեսի վրա ճնշումներ գործադրելու եւ պետական գաղտնիքների բացահայտման մեջ:

Մարտ ամսից նա գտնվում է Սեուլի մոտակայքում գտնվող քննչական մեկուսարանում: Դատական գործընթացը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Դատախազները հայտարարել են, որ իրենց ձեռքի տակ նախկին նախագահի մեղքը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան: Պակ Կին Հեն հերքում է մեղադրանքների մեծ մասը:

Նախկին նախագահից բացի, մեղադրանքներ են առաջադրվել 30 մարդու, ներառյալ նրա ընկերուհուն եւ Samsung ընկերության ղեկավարին:

Հիշեցնենք, որ նախկին նախագահի ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին կասկածում են պետական գործերին միջամտելու եւ իր դիրքն օգտագործելով ֆինանսական շահույթ ստանալու մեջ: Հետաքննության տվյալներով նա խոշոր գործարարներին ստիպել է միլիոնավոր դոլարներ նվիրաբերել իր վերահսկողության տակ գտնվող հիմնադրամին: Գործով հարցաքննվել էին Samsung Group-ի, Hyundai Motor и Korean airlines ընկերությունների ղեկավարները:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝