Էրդողանի կողմնակիցները հաղթում են. Հանրաքվեի նախնական արդյունքները

Без названия

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնման կողմնակիցները հաղթում են համազգային հանրաքվեի արդյունքներով, հաղորդում է BBC-ն:

Թուրքիայի ընտրական խորհրդի նախնական տվյալներով, քվեաթերթիկների 95%-ի հաշվարկից հետո նախագահական կառավարման օգտին է քվեարկել ընտրողների 51,7%-ը, դեմ՝ 48,3%-ը:

Հանրաքվեի մասնակցության ցուցանիշը կազմել է 86%:

Հաղորդվում է, որ Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, նաեւ մայրաքաղաք Անկարայում դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին:

Խորհրդարանական կառավարումից նախագահականին անցումը Ռեջեփ Թայիփ Էրդողանին անսահմանափակ իշխանություն կշնորհի, ով առանց այն էլ փաստացի միանձնյա է ղեկավարում երկիրը:

Եթե Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն տա փոփոխություններին, Էրդողանն իր ձեռքում կկենտրոնացնի ամբողջ իշխանությունը, իրավունք կունենա ինքնուրույն ձեւավորել կառավարություն եւ ցրել խորհրդարանը: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից կհասնի 600-ի:

Էրդողանը Սահմանադրական դատարանի 15 դատավորներից 12-ին կնշանակի իր հայեցողությամբ:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝