Բալթյան նավատորմը համալրվել է նոր հրթիռային համակարգերով

508101_1479794173

«Բալթյան նավատորմը ձեռք է բերել նոր «Բալ» եւ «Բաստիոն» հրթիռային համակարգեր եւ դրանք ցուցադրելու են մայիսի 9-ի շքերթին»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ հայտնել են նավատորմի մամլո ծառայությունից:

Այս տարի առաջին անգամ շքերթին ներկայացված կլինեն նաեւ «Բալ» եւ «Բաստիոն» հրթիռային համալիր-կայաններ, որոնք վերջերս են տեղափոխվել Բալթյան նավատորմ:

Հաջորդ շաբաթ Կալինինգրադում տեղի են ունենալու ռազմական տեխնիկայի եւ զորակազմերի առաջին համատեղ զորավարժությունները: Կալինինգրադում ռազմական շքերթին կմասնակցեն ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա եւ Բալթյան նավատորմի զորամիավորումները:

2016թ. նոյեմբերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ «Բաստիոններ» կան տեղակայված նաեւ Սիրիայում, որոնք կարող են հարված հասցնել ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային թիրախների:

Այդ նույն օրը ՌԴ ՊՆ-ն հրապարակեց կադրեր, որտեղ ներկայացված էր, թե ինչպես է «Բաստիոնի» «Օնիքս» հրթիռով հարված հասցվում Սիրիայում զինյալների զինտեխնիկայի պահեստների ուղղությամբ:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝