Գորբաչովը հայտարարել է նոր «սառը պատերազմի» վերահաս վտանգի մասին

17909400_1136723043122968_1454870865_n

ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը գերմանական Bild հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է նոր «սառը պատերազմի» վերահաս վտանգի մասին:

Նրա խոսքերով, գերտերությունների միջեւ հարաբերությունները շարունակում են վատթարանալ, ինչը վկայում է պատերազմի նախապատրաստության մասին:

Գորբաչովը «սառը պատերազմի» վերսկսման եւս մեկ նախանշան է համարում բարձրաստիճան քաղաքական գործիչների եւ զինվորականների ռազմաշունչ ելույթները, որոնք արագորեն տարածում են լրատվամիջոցները:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակաշրջանում:

Մոսկվայի հարաբերություններն Արեւմուտքի բազմաթիվ երկրների հետ զգալիորեն վատթարացան 2014թ.-ին՝ Ռուսաստանին Ղրիմի միացումից եւ Ուկրաինայի հարավ-արեւելքում զինված հակամարտության մեկնարկից հետո:

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեցին, իսկ ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայում ավելացրեց իր զորախմբերի թիվը, ինչը Մոսկվան որպես սպառնալիք է դիտարկում:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝