Կոալիցիոն օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի շտաբը եւ պահեստները. կան հարյուրավոր զոհեր

17918872_1134807256647880_1869686872_n

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի ինքնաթիռները ռմբակոծել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Դեյր-էզ-Զոր նահանգում գտնվող շտաբը եւ պահեստները, որտեղ քիմիական զենք է պահվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Քիմիական նյութերից թունավորվելու հետեւանքով զոհվել են հարյուրավոր զինյալներ եւ խաղաղ բնակիչներ, հայտնել են Սիրիայի ԶՈՒ գլխավոր շտաբից:

«Օդային հարձակման վայրում գոյացել է մեծ սպիտակ ամպ, որն այնուհետ դեղին գույն է ստացել, ինչը վկայում է, որ տարածքում թունավոր նյութեր են տարածվել: Տեղում նաեւ հրդեհ է բռնկվել»,-նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, մարդկանց մասսայական մահը ապացույց է այն փաստի, որ ահաբեկիչները քիմիական զենք ունեն, որը կարող է կիրառվել որպես զանգվածային ոչնչացման միջոց:

Միեւնույն ժամանակ, սիրիացի զինվորականները մեկ անգամ եւս հայտարարել են, որ իրենց տնօրինության տակ քիմիական զենք չկա:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝