Պուտինը քիմիական հարձակման մեղադրանքների մասին. «Ձանձրալի է, աղջիկնե՛ր»

image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է,  որ իր համար ձանձրալի է լսել Ռուսաստանի եւ Սիրիայի հասցեին հնչող մեղադրանքները կապված Իդլիբում քիմիական հարձակման հետ, տեղեկացնում է BBC-ն:

«Դրա հետ կապված հիշեցի մեր հրաշալի գրողներ Իլֆին և Պետրովին: Ցանկություն կա ասել՝ ձանձրալի է, աղջիկնե՛ր: Այդ ամենը մենք արդեն տեսել ենք, հետևել ենք դրան»,- նշել է Պուտինը:

Նրա խոսքով, Սիրիայում քիմիական հարձակման հետ կապված իրավիճակը հիշեցնում է 2003թ.-ի իրադարձությունները, երբ ԱՄՆ-ն ռազմական արշավ սկսեց Իրաքում:

«Դա ինձ հիշեցնում է 2003 թ.-ի իրադարձությունները, երբ ԱՄՆ ներկայացուցիչները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարում էին, որ քիմիական զենքը հայտնաբերվել է Իրաքում: Դրանից հետո սկսվեց իրաքյան արշավը, իսկ այն ավարտվեց երկրի փլուզմամբ, ահաբեկչական սպառնալիքի աճով և միջազգային ասպարեզում «Իսլամական պետության» ի հայտ գալով», -ասել է ՌԴ նախագահը:

Նրա պնդմամբ, Ռուսաստանն ունի տվյալներ Սիրիայի գործող իշխանությունների դեմ սադրանքների նախապատրաստման վերաբերյալ:

Պուտինն ավելացրել է, որ Ռուսաստանը նախատեսում է դիմել միջազգային ատյաններին՝ հետաքննության անցկացման նպատակով:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝