Ֆրանսիայում քրդերի եւ աֆղանցիների բախումների ընթացքում այրվել է փախստականների ճամբարը

17888385_1132601813535091_1650495209_n

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ճամբարը, որտեղ բնակվում էր շուրջ 1500 փախստական, ավերվել է բռնկված հրդեհի պատճառով, տեղեկացնում է BBC-ն: Հրդեհը բռնկվել է աֆղանցիների եւ քրդերի միջեւ տեղի ունեցած բախումների ժամանակ:

Առնվազն 16 մարդ տուժել է: Վիրավորներից 6-ը կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ են ստացել:

Բոլոր փախստականներին տեղափոխել են ժամանակավոր բնակատեղի:

Ֆրանսիական հյուսիսային ափը, որտեղից փախստականները ձգտում են անցնել Մեծ Բրիտանիա, գրավիչ տարածաշրջան է նրանց համար:

Ներգաղթյալների թիվը կտրուկ ավելացել է անցյալ տարվա հոկտեմբերից, երբ Կալեի մոտ ստեղծվեց «Ջունգլի» կոչվող ճամբարը:

Այնտեղ մեծ թվով աֆղանցիների վերաբնակեցումից հետո աճել է լարվածությունը ճամբարում ապրող քրդերի հետ:

17841799_1132601936868412_1922685105_n 17857840_1132601943535078_1151739521_n 17909319_1132601940201745_1675761695_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝