Սիրիական օդուժը վերսկսել է թռիչքները «Շայրաթ» ավիաբազայից

17857756_1129289033866369_713901074_n

Սիրիական օդուժը վերսկսել է թռիչքները «Շայրաթ» ավիաբազայից, որը երեկ հրթիռակոծվել էր ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ավիաբազան գործում է նորմալ ռեժիմով: Ինքնաթիռները կատարում են առաջադրանքները, իրականացնում են թռիչքներ՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչներին»,-հայտնել է Սիրիայի բանակի բարձրաստիճան սպաներից մեկը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովից «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ արձակել էին 59 թեւավոր հրթիռ:

Հրթիռակոծության հետեւանքով, տարբեր տվյալներով, զոհվել էին 4-10 սիրիացի զինվորական:

Ոչնչացվել էր 6 հատ ՄիԳ-23 ինքնաթիռ, 1 պահեստ, ուսումնական մասնաշենքը, ռադիոլոկացիոն կայանը եւ ճաշարանը: Հաղորդվում է, որ թռիչքուղին լուրջ վնասներ չի կրել:17820897_1129289250533014_740059483_n 17813823_1129289243866348_286401704_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝