Սանկտ-Պետերբուրգում եռօրյա սուգ է հայտարարվել

17760619_1123359191126020_660676065_n

Սանկտ-Պետերբուրգի մետրոպոլիտենի կայարանում տեղի ունեցած պայթյունների զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել, հաղորդում է BBC-ն:

Նման հայտարարությամբ է հանդես եկել նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Նա հայտնել է նաեւ, որ զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին անհրաժեշտ օգնություն կտրամադրվի:

Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի մետրոպոլիտենի կայարանում պայթյուններ էին որոտացել, ինչի հետեւանքով զոհվել էր 10 մարդ, 47-ը՝ վիրավորվել:

Կան տեղեկություններ, որ տուժածների թվում կան ՀՀ քաղաքացիներ:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք: ՌԴ գլխավոր դատախազությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն, սակայն հետագայում հստակեցրել էր, որ պաշտոնապես դա դեռեւս չի հաստատվել:

Բացի այդ, մեկ այլ կայարանում վնասազերծվել է եւս մեկ պայթուցիկ սարք: Միջադեպից հետո քաղաքի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, մարդկանց տարհանել են:

17690948_1123359517792654_1873032817_n 17760481_1123359511125988_1584919343_n 17792710_1123359514459321_1303048712_n 17793194_1123359501125989_140646251_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝