Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Իլդար Դադինը ձերբակալվել է

v-moskve-zaderzhan-aktivist-ildar-dadin_1

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական ակտիվիստ Իլդար Դադինը ձերբակալվել է ՌԴ ՆԳՆ շենքի մոտ անցկացրած նստացույցի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Էլդարին ձերբակալել են եւ տեղափոխել ՆԳՆ «Տվերսկոյե» բաժանմունք: Պարզ չէ, թե ինչ հիմքով են նրան բերման ենթարկել»,-հայտնել է ակտիվիստի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

Դադինը, ով կալանավայրից ազատ է արձակվել 2017թ.-ի փետրվարի վերջին, բերման էր ենթարկվել նաեւ մարտի 10-ին անցկացրած նստացույցի ժամանակ:

Հարկ է նշել, որ Իլդար Դադինը ՌԴ ՔՕ 212.1 հոդվածով դատապարտված առաջին գործիչն է, ինչի պատճառով Amnesty International-ի կողմից ճանաչվել է խղճի կալանավոր:

Նա 2011 թ. դեկտեմբերի 10-ին առաջին անգամ մասնակցել է Մոսկվայի Բոլոտնայա հրապարակի հանրահավաքին, բերման է ենթարկվել ոստիկանության կողմից:

2016 թ. նոյեմբերին Եվրախորհրդարանն ընդունել էր Դադինի անհապաղ ազատ արձակումը պահանջող բանաձև:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝