Եվրամիությունը երկարաձգել է ռուսաստանցիների դեմ անհատական պատժամիջոցները

300542951

Եվրամիությունը 6 ամսով երկարաձգել է ռուսաստանցիների դեմ անհատական պատժամիջոցները, հաղորդում է BBC-ն:

ԵՄ խորհրդի պատժամիջոցները վերաբերում են 150 անձանց և 37 ընկերությունների, որոնք, ըստ փաստաթղթի, պատասխանատու են Ղրիմի բռնակցման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար:

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են միլիարդատերեր Արկադի Ռոտենբերգը եւ Յուրի Կովալչուկը, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, լրագրող Դմիտրի Կիսելյովը, Պետդումայի պատգամավորներ եւ այլոք:

Անհատական պատժամիջոցները ենթադրում են նշված անձանց մուտքի արգելք Եվրամիության երկրներ, ԵՄ-ում տեղաբաշխված ակտիվների սառեցում:

Բացի անհատական պատժամիջոցներից, ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ նաեւ տնտեսական պատժամիջոցներ է կիրառել:

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սկսել կիրառել 2014թ.-ից՝ կապված Ղրիմի բռնակցման եւ Ուկրաինայի հարավ-արեւելքում զինված հակամարտությանը մասնակցություն ունենալու հետ:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝