
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է արգելել նիդեռլանդական օդանավերի չվերթները դեպի Թուրքիա, իսկ իր հոլանդացի ընդդիմախոսներին կոչել է ֆաշիստներ, հաղորդում է Deutsche Welle-ն:
Էրդողանը սպառնացել է Ամստերդամին պատասխան միջոցներ ձեռնարկել Թուրքիայի արտաքին գլխավոր գերատեսչության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի մուտքը Նիդեռլանդներ արգելելու համար:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ եվրոպական երկրների իշխանությունների կողմից նացիստական մեթոդներ են կիրառվում՝ թույլ չտալով թուրք քաղաքական գործիչներին զբաղվել քարոզչությամբ:
Մեւլութ Չավուշօղլուի մուտքը Նիդեռլանդներ արգելվել է այսօր: Նախատեսված էր նրա քարոզչական ելույթը Ռոտերդամում:
Նիդեռլանդների կառավարությունից հստակեցրել են, որ թուրք նախարարի մուտքի արգելքը կապված է Անկարայի կողմից հնչեցված սպառնալիքների հետ:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ հոլանդացիներին նացիստների հետ համեմատությունն անցնում է չափի բոլոր սահմանները:
Աղբյուր՝ Deutsche Welle
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան