Էրդողանը Մոսկվայում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը

4b6cb85f-fccc-4e7a-851f-58ff0d214959

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մոսկվայում մասնակցել է ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստին: Նա անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ փաստում են, թե ինչքան ճգնաժամային է իրավիճակը և ինչքան մեծ է Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի վերսկսման վտանգը:

Ըստ նրա, Ռուսաստանը կարող է առաջատարի դեր ստանձնել այդ հակամարտության կարգավորման գործում:

Ավելի վաղ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի  քննարկման հիմնական թեման եղել են տարածաշրջանային խնդիրները, նրանք ավելի շատ կենտրոնացել են քրդական գործոնի վրա:

Էրդողանն իր անհանգստությունն է հայտնել նաեւ Ռուսաստանի տարածքում քրդերի ծավալած գործունեության հետ կապված՝  նույնականացնելով նրանց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Աղբյուր՝ «Ռեգնում»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝