Ստամբուլում ռուսաստանցիների տեղափոխող ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

17237030_1100495196745753_339355405_o

Ստամբուլի մոտակայքում ուղեւորատար S-76 ուղղաթիռ է կործանվել, որում գտնվել են 4 ռուսաստանցիներ, հաղորդում է BBC-ն: Բացի նրանցից, ուղղաթիռում են եղել անձնակազմի 2 անդամները եւ Թուրքիայի 1 քաղաքացի: Բոլոր ուղեւորները զոհվել են:

Ուղղաթիռը պատկանում էր թուրքական Eczacibasi ընկերությանը: Այն դուրս է եկել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից, թռիչքից 5 րոպե անց բախվել է հեռուստաաշտարակին եւ ընկել ավտոմայրուղու վրա:

Վթարի վայրն այժմ շրջափակված է, տեղում աշխատում են փրկարարներն ու բուժաշխատողները:

Հաղորդվում է, որ ուղղաթիռում է գտնվել ՌԴ-ում VitrA ընկերության գլխավոր տնօրեն Սալիմ Օզենը: Hurriyet-ը հրապարակել է զոհված ռուսաստանցիների անունները. Ալեքսանդր Վանին, Իգոր Կոչերգին, Լյուդմիլա Չուրովա եւ Ելենա Բադրագա:

17200015_1100495190079087_1640255805_o 17230280_1100495193412420_120914993_o 17268931_1100495186745754_1206538687_o

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝