ԱՄՆ-ն սկսել է Հրվ. Կորեայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը

17203921_1097285933733346_350604338_n

ԱՄՆ-ն սկսել է Հարավային Կորեայում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման գործընթացը, հաղորդում է Deutsche Welle-ն: Համակարգերի առաջին տարրերն արդեն տեղափոխվել են Կորեական թերակղզի: Այս մասին հայտնել է ամերիկյան օդուժի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը:

«Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները՝ ներառյալ որոշ բալիստիկ հրթիռների գործարկումը, ընդամենը հաստատում են մեր անցած տարվա համատեղ որոշման՝ Հարավային Կորեայում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման նպատակահարմարությունը:

THAAD-ի տեղակայման համաձայնագիրը կնքվել է Վաշինգտոնի եւ Սեուլի միջեւ 2016թ.-ի հուլիսին: Այդ հակահրթիռային պաշտպանության համակարգը պաշտպանողական է եւ տարածաշրջանի մյուս երկրների համար վտանգ չի ներկայացնում»,- նշվում է մամլո հաղորդագրությունում:

Փհենյանի հրթիռային փորձարկումները

Փետրվարի 12-ին Փհենյանն իրականացրել է բալիստիկ հրթիռների փորձարկում: Ըստ հյուսիսկորեական ղեկավարության հայտարարության, դա համարվում է մարտավարական նոր զինատեսակ, որը կարող է միջուկային մարտագլխիկներ կրել: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Հյուսիսային Կորեայի գործողությունները՝ հրթիռների փորձարկումն անվանելով Անվտանգության խորհրդի բանաձեւի «լուրջ խախտում»:

Մարտի 6-ին Փհենյանը գործի է դրել եւս մի քանի հեռահար հրթիռներ Ճապոնական ծովում: Հարավկորեական պաշտպանության նախարարության պաշտոնյաները ենթադրել են, որ խոսքը կարող է լինել բալիստիկ հրթիռների մասին, որոնք տեսականորեն կարող են հասնել մինչեւ Ամերիկյան մայրցամաք:

ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի պահանջով մարտի 8-ին հրավիրվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր արտակարգ նիստ՝ կապված Հյուսիսային Կորեայի գործողությունների հետ:

17195256_1097286007066672_1810160788_o

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝