«Հակամարտող կողմերը դեռևս հեռու են միասնական մոտեցում մշակելուց». Ս. Լավրով

mamedyarov-lavrov

«Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է, երկու երկրների դիրքորոշումները համընկնում են մի շարք կարևոր հարցերի շուրջ»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:

Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորման ընդունելի հանգուցալուծումների որոնումներին, հայտնել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվում են Մինսկի խմբի մյուս համանախագահների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ մշակած սկզբունքային մոտեցումների համաձայն:

«Մենք բավարարված ենք բանակցությունների արդյունքներից և շարունակելու ենք աշխատել մեր նախագահների հանձնարարականների իրագործման շուրջ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ դեռևս 2-3 հստակ թեմաներ քննարկման փուլում են, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, բայց հակամարտող կողմերը դեռևս հեռու են միասնական մոտեցում մշակելուց:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝