Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուս կնոջ են ձերբակալել

1484045557

Անկարայում ձերբակալել են ռուս կնոջ, ով կասկածվում է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մեւլութ Ալթընթաշի հետ կապեր ունենալու մեջ, հաղորդում է tvrain.ru-ն:

Եկատերինա անունով կինը 33 տարեկան է: Քննիչները տեղեկություններ ունեն, որ նա 2016թ.-ի նոյեմբերին հեռախոսազրույց է ունեցել Ալթընթաշի հետ, նաեւ նրա հետ շփվել է WhatsApp մեսենջերով:

Ըստ տեղեկատվության, ռուս կինը մարմնավաճառությամբ է զբաղվել Անկարայի հինգաստղանի հյուրանոցներում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովն Անկարայում հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 19-ին: Դիվանագետը սպանվել էր լուսանկարչական ցուցահանդեսի ընթացքում ելույթ ունենալու ժամանակ:

Հանցագործին՝ Մեւլութ Ալթընթաշին, իրավապահները վնասազերծել էին տեղում:

Դեռեւս 2016թ.-ի դեկտեմբերին քննիչները Մոսկվայում հարցաքննել էին Ալթընթաշի ընկերուհուն՝ ռուս կնոջը, ով որոշ ժամանակ ապրել է Անկարայում: Նա Թուրքիայից հեռացել էր Կառլովի սպանությունից առաջ:

Աղբյուր՝ tvrain.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝