«Վրաստանում փախստականների կենտրոնների ստեղծումը սպառնալիք կլինի Ռուսաստանի համար». Ֆ. Կլինցեւիչ

nintchdbpict0002387193042

ՌԴ Դաշնային ժողովում կարծիք են հայտնել, որ Ավստրիայի ԱԳ նախարարի՝ Վրաստանում փախստականների կենտրոնների տեղակայման մասին առաջարկն ուղղակիորեն առնչվում է Ռուսաստանի ազգային անվտանգության շահերին, հաղորդում է ntv.ru-ն:

ՌԴ ԴԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի  առաջին փոխնախագահ, սենատոր Ֆրանց Կլինցեւիչը հայտնել է, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ընդհանուր սահմաններ ունի, եւ այդ երկրում առկա իրավիճակը չի կարող չանհանգստացնել Մոսկվային: Ըստ նրա, Վրաստանում փախստականների ընդունման կենտրոնների ստեղծումը կարող է միջազգային ահաբեկչության սպառնալիքի աճի պատճառ դառնալ:

Կլինցեւիչը նաեւ հիշեցրել է, որ վերջերս Վրաստանը Եվրամիության հետ ոչ վիզային ռեժիմի արտոնություն է ստացել, իսկ «անվճար պանիր լինում է միայն մկան թակարդում»:

«Առայժմ դա տեղեկատվության տարածում է, որպեսզի ստուգեն նաեւ Վրաստանի արձագանքը: Հետագայում կարող են հետեւել առավել կոնկրետ առաջարկություններ: ԵՄ երկրները կփորձեն հնարավորության դեպքում միգրացիոն ճգնաժամի բեռը հանել իրենց վրայից եւ դնել ուրիշների վրա»,- կարծիք է հայտնել սենատորը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցն առաջարկել էր փախստականների ընդունման կենտրոններ տեղակայել Եվրամիության սահմաններից դուրս՝ օրինակ, Վրաստանում կամ Արեւմտյան Բալկաններում:

Աղբյուր՝ ntv.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝