Ավստրիայի ԱԳ նախարարն առաջարկել է փախստականների ընդունման կենտրոններ ստեղծել Վրաստանում

1027738446

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցն առաջարկել է փախստականների ընդունման կենտրոնները ստեղծել Եվրամիության սահմաններից դուրս՝ օրինակ, Վրաստանում կամ Արեւմտյան Բալկաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թե որտեղ դրանք կտեղակայվեն, այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նրանք պաշտպանության ներքո կգտնվեն: Այդ ճամբարները կարող են տեղակայվել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը, Վրաստանը կամ Արեւմտյան Բալկանների երկրներից մեկը»,-հայտարարել է ավստրիացի նախարարը:

Կուրցը նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականության քննադատությամբ է հանդես եկել:

Եվրոպան վերջին շրջանում վերապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը, որն առաջացել է Մերձավոր Արեւելքին եւ Հյուսիսային Աֆրիկային պատուհասած հակամարտությունների եւ տնտեսական խնդիրների պատճառով:

 Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝