Ակտիվիստներն ազդերիզ են փակցրել Մոսկվայում Նեմցովի հիշատակին նվիրված երթի մասին

image

«Գարուն» շարժման ակտիվիստներն ազդերիզ են փակցրել`տեղեկացնելով թե որտեղ եւ երբ է տեղի ունենալու Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթը: Այն տեղի է ունենալու փետրվարի 26-ին Մոսկվայում մետրոպոլիտենի Դուբրովկա կայարանի մոտակայքում: Այս մասին ասվում է ակտիվիստների տարածած մամլո հաղորդագրությունում:

««Գարուն»-ը մոսկվացիներին հրավիրում է Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթին»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է նաեւ, որ նախօրեին շարժման ակտիվիստները նմանատիպ ակցիա են իրականացրել նաեւ Սանկտ Պետերբուրգում: Նրանք կամրջի վրա փակցրել են Բորիս Նեմցովի խոսքերով ազդերիզ. «Ազատությունը թանկ արժե»:

Բորիս Նեմցովի հիշատակին երթը, ում սպանել էին 2015թ.-ի փետրվարի 25-ին, տեղի կունենա Մոսկվայում փետրվարի 26-ին: Ժամը 14:00-ին երթի մասնակիցները կշարժվեն դեպի ակադեմիկոս Սախարովի պողոտա:

Մոսկվայից բացի նմանատիպ ակցիա անցկացվելու է նաեւ Սանկտ Պետերբուրգում: Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթ տեղի կունենա նաեւ Նիժնի Նովգորոդում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում:

Աղբյուր՝ tvrain.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝