Ինչպես է համաշխարհային ՀՆԱ-ն բաշխվում աշխարհի պետությունների միջեւ

large_ZIX5R8NMgfVmBj2_vlE40s9WLhdfUdH2nyx0GSW_9MI

Համաշխարհային բանկը հրապարակել է նոր տվյալներ համաշխարհային տնտեսության վերաբերյալ:

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է գերիշխել համաշխարհային տնտեսության մեջ, նրան բաժին է ընկնում աշխարհի ՀՆԱ-ի գրեթե մեկ քառորդը, որը Համաշխարհային բանկը գնահատում է մոտ 74.1 տրիլիոն դոլար:

Շրջանառվող բոլոր այն խոսակցությունները, որ հսկայական տնտեսությամբ Չինաստանն իր ՀՆԱ-ով հասնում է Միացյալ Նահանգներին, իրատեսական չէ: Ասիա երկրամասի տնտեսական հսկան (14,84 %) 10 տոկոսով զիջում է Միացյալ Նահանգներին (24.32%):

Չինաստանն իր ՀՆԱ-ի ցուցանիշով, շրջանցելով Ճապոնիային, 2011թ.-ից երկրորդն է աշխարհում: Ճապոնիայի ՀՆԱ-ն նվազել է՝ հասնելով 5.91%-ի:

Պատկերված սխեման հստակ ներկայացնում է, թե ինչպես է բաժանված համաշխարհային տնտեսությունը:

Ասիական տնտեսական դաշինք կազմող երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 33.84%-ը (ավելի քան մեկ երրորդը), որը համարվում է աշխարհի տնտեսության ամենամեծ մասնաբաժինը:

Հյուսիսային Ամերիկան զբաղեցնում է երկրորդ տեղը՝ համաշխարհային ՀՆԱ-ի 27.95%-ով, իսկ Եվրոպան երրորդն է՝ 21.37 %-ով:

Զարգացող տնտեսություն ունեցող երկրները ՀՆԱ-ի ցուցանիշով դեռեւս զբաղեցնում են ընդամենը մի փոքր հատվածը. Հնդկաստան՝ 2.83 %, Բրազիլիա՝ 2.39 %, Նիգերիա՝ 0.65 %:

Ռուսաստանը չի տպավորում ՀՆԱ-ի իր ցուցանիշով՝ 1.8 %, եւ այդ առումով կարող է մրցակցել այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Հարավային Կորեան, Իսպանիան կամ Մեքսիկան:

Աղբյուր՝ foreignpolicy.com

Թարգմ.՝ Հասմիկ Խաչատրյան

Դիտվել է՝