Չինաստանի տնտեսական հզորությունը փաստող տվյալներ

20131186928979734_20

World Economic Forum-ը ներկայացրել է Չինաստանի տնտեսության վիճակը, պատմությունն ու առանձնահատկությունները:

1. 1820 թ.-ին Չինաստանի տնտեսությունն աշխարհում ամենահզորն է եղել, այժմ այն երկրորդն է:

Գնողունակության համարժեքության առումով այն համարվում է աշխարհի թիվ 1 տնտեսություն ունեցող երկիրը:

2. Չինաստանն աշխարհում արտահանման ծավալներով առաջին եւ ներկրող 2-րդ երկիրն է:

Չինական ապրանքները հիմնականում արտահանվում են ԱՄՆ, Եվրոպական միության երկրներ, Հոնգ Կոնգ, Ճապոնիա եւ Հարավային Կորեա:

3. Չինաստանը, ի տարբերություն բազում այլ երկրների, աղքատության շեմից հանել է ավելի քան  800 մլն մարդու:

1978-2014թ.թ. համախառն ներքին արդյունքը մեկ անձի հաշվարկով 155 ԱՄՆ դոլարից բարձրացել է մինչեւ 7950 դոլար:

4. 1990 թ.-ից սկսած չինական տնտեսությունը գրանցում է որոշակի աճ:

Մասնավոր հատվածը հանդիսանում է տնտեսական աճի եւ զբաղվածության հիմնական շարժիչ ուժը:

5. 2010թ.-ի եւ 2012 թ.-ի ընթացքում մասնավոր հատվածի ընկերություններն ապահովել են Չինաստանի ՀՆԱ-ի համապատասխանաբար 2/3-րդ եւ 3/4-րդ մասը:

6. Չինաստանը բաց է ուղղակի օտարերկրյա ներդրումների առջեւ:

2015թ.-ին Չինաստանում արձանագրվել են 116 միլիարդ դոլարի չափով ուղղակի օտարերկրյա ներդրումներ՝ 15%-ով գերազանցելով 2014-ի ցուցանիշը:

Աղբյուր՝ weforum.org

Թարգմ՝. Հասմիկ Խաչատրյան

 

Դիտվել է՝