Թուրքիայում ավելի քան 18 հազար պետական աշխատողների աշխատանքից ազատել են

89579

Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղակագրում՝ Resmi Gazete-ում հրապարակվել է կառավարության նոր հանձնարարականը՝ «ահաբեկչական գործունեությանը» հակազդելու միջոցների ցանկով:
Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Արտակարգ դրությանը համապատասխան, համաձայն կառավարության թիվ 701 հանձնարարականի, դադարեցվել է 12 հասարարկական կազմակերպությունների, 3 թերթերի եւ մեկ հեռուստաալիքի գործունեությունը:

Թուրքիայի զինված ուժերից հեռացվել են կրտսեր հրամանատարական կազմի սպաներ ու զինծառայողներ։

Ժանդարմերիայի շարքերից հեռացվել են կրտսեր հրամանատարական կազմի 649 սպաներ ու զինծառայողներ։

ՆԳՆ կազմից ազատվել են 8998 աշխատակիցներ։ Դադարեցվել են 4 նահանգապետերի տեղակալների եւ գործադիր իշխանության 4 ղեկավարների լիազորությունները։

Արդարադատության նախարարության համակարգում աշխատանքից ազատվել են 1052 աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ, տարբեր պետական կառույցներում աշխատանքից ազատվել է 18 632 մարդ։ Միաժամանակ, 148 պաշտոնյաներ վերականգնվել են իրենց պաշտոններում։

Դիտվել է՝