Թրամփը խոստացել է Պուտինի հետ առավել կոշտ լինել, քան կարող էր Քլինթոնը

tramp

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ կհաջողվի՞ արդյոք իրեն կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա հայտնել է Նյու Յորքի «Թրամփ թաուերում» անցկացված իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես չգիտեմ, թե կհաջողվի՞ արդյոք կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ: Միգուցե չստացվի: Բայց եթե չստացվի, ի՞նչ եք դուք կարծում, կարո՞ղ էր արդյոք Հիլարին [Քլինթոնը] առավել կոշտ լինել Պուտինի հետ, քան ես: Ես ավելի կոշտ կլինեմ»,-ասել է Թրամփը:

Վերջինիս տրվող հարցերը հիմնականում վերաբերել են ռուսաստանյան կիբերհարձակումների և ամերիկյան ընտրությունների ելքի վրա Ռուսաստանի ազդեցության թեմային: «Եթե Պուտինը հավանում է Թրամփին, դա առավելություն է», – հայտարարել է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահը:

Թրամփը մեղադրել է որոշ լրատվամիջոցների Ռուսաստանի հետ իր կապերի մասին անհիմն տեղեկություններ հրապարակելու համար: Այնուամենայնիվ, նա համաձայն է եղել այն կարծիքի հետ, որ Ռուսաստանը մասնակցություն է ունեցել նախընտրական շրջանի հաքերային հարձակումներին:

Աղբյուր՝ tvrain.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝