ԻՊ-ի ջիհադիստները եւ թալիբները մեկմեկու «սրբազան պատերազմ» են հայտարարել

4622ad07-2719-41b9-99e5-0dbb3a1e7465

«Ւսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ աֆղանական «Թալիբան» շարժման գրոհայինները մեկմեկու «սրբազան պատերազմ» (ջիհադ) են հայտարարել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Աֆղանստանի Գելմենդ նահանգի ոստիկանապետ Նաբի Ջան Մուլլահեյլը հաստատել է փաստը եւ պնդել, որ իրավապահ մարմինների ձեռքի տակ կան համապատասխան փաստաթղթերը:

«Իսլամական պետության» գրոհայինների եւ թալիբների միջեւ բախումներ արձանագրվել են Նանգարհար եւ Զաբուլ նահանգներում:

Աֆղանստանում 2015թ.-ից սկսած խիստ լարվել են հարաբերություններն ԻՊ-ի և «Թալիբանի» գրոհայինների միջև: «Իսլամական պետությունը» փորձում է իր ազդեցությունը տարածել Աֆղանստանում, ինչին դեմ են թալիբները: «Թալիբան» շարքերում պառակտում է նկատվում, քանի որ դաշտային մի քանի հրամանատարներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը»:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝