ԱՄՆ հետախուզություն. Պուտինը փորձել է օգնել Թրամփին

15879151_1045005602294713_1326104014_n

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է օգնել Դոնալդ Թրամփին նախագահական ընտրապայքարի ժամանակ: Այդ մասին ասված է ամերիկյան հետախուզության զեկույցում, որը հրապարակվել է հատուկ ծառայությունների ղեկավարների եւ նորընտիր նախագահի հանդիպումից հետո, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ ՌԴ նախագահը հրահանգել է արշավ ձեռնարկել, որի նպատակն է եղել ազդել ԱՄՆ նախագահի թեկնածուների ընտրապայքարի վրա եւ ապահովել Թրամփի հաղթանակը:

Այդ արշավի նպատակն է եղել խարխլել նախագահական ընտրությունների հանդեպ ազգաբնակչության վստահության հիմքերը եւ վարկաբեկել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին, ասվում է զեկույցում:15934487_1045005672294706_3449563_n

ԱՄՆ նորընտիր նախագահը հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ հաքերային հարձակումները որեւէ կերպ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Միեւնույն ժամանակ նա խոստացել է ակտիվորեն դիմակայել կիբերհարձակումներին՝ հատուկ աշխատանքային խումբ ձեւավորելով:

NBC News-ը հաղորդել է, որ ռուսաստանյան կիբերհարձակումները ոչ միայն ուղղված են եղել Դեմոկրատական կուսակցության, այլեւ Սպիտակ Տան, Պետքարտուղարության, նախագահի աշխատակազմի եւ խոշոր կորպորացիաների դեմ:

Ռուսաստանցիները հերքում են կիբերհարձակումներին իրենց մասնակցության վերաբերյալ պնդումները:

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝