Մանրամասներ Ֆլորիդայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից

15942500_1044983938963546_666861919_n

Ֆլորիդայի Ֆորտ-Լոդերդեյլ օդանավակայանում հրաձգության հետեւանքով զոհված անձանց թիվը հասել է 5-ի, 8 մարդ վիրավորվել է, հաղորդում է BBC-ն:

Շերիֆ Սքոթ Իզրայելը հայտնել է, որ 8 վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ հանցագործը ձերբակալված է:

Օդանավակայանից տարհանել են քաղաքացիներին։

Ականատեսները պատմել են, որ ատրճանակով զինված անձը 20-30 տարեկան երիտասարդ է եղել: Նա Ֆորտ-Լոդերդեյլ է ժամանել Կանադայից:

Ֆլորիդա նահանգի սենատոր Բիլ Նելսոնը հայտնել է, որ հանցագործի անունը Էստեբան Սանտյագո է: Նրան հարցաքննում են հատուկ ծառայությունների աշխատակիցները:

Նշվում է, որ հանցագործը միայնակ է եղել և որևէ փաստ չկա, որ նա գործել է որպես կազմակերպված խմբի անդամ:15941676_1044984162296857_455809111_n 15934727_1044984155630191_229158948_n 15909651_1044984158963524_2041404387_n 15910388_1044984172296856_1539765740_n 15910276_1044984168963523_920497622_n15941718_1044984175630189_2021974459_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝