Ահաբեկչություն Սիրիայի Լաթաքիա նահանգում. կա մեկ տասնյակից ավելի զոհ

latakia-vzriv-1

Սիրիայի Ջաբլա քաղաքում այսօր տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավոր են տասնյակ մարդիկ։ Այդ մասին հայտնել է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայում իր թղթակցին։

Պայթյունը որոտացել է Ջաբլայի մարզադաշտից ոչ հեռու։ Այն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ գործի դնելով ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։ Առայժմ ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել։

Նշենք, որ Ջաբլան գտնվում է Լաթաքիա նահանգում։ Այն վերահսկվում է Սիրիայի կառավարական զորքերի կողմից։

shamshyan.com

Դիտվել է՝