Քերրին հեռանում է քաղաքականությունից

JohnKerry1200

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունվարի 20-ին պաշտոնից հեռանալուց հետո կավարտի պետական ծառայողի կարիերան: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Պետական ծառայողի իմ կարիերան ավարտված է»,- ասել է նա:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ 73-ամյա Քերրին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականի փետրվարից եւ պաշտոնից հեռանում է Բարաք Օբամայի վարչակազմի հետ միասին:

Ջոն Քերրին գրեթե երեք տասնամյակ Մասաչուսեթսի նահանգից սենատոր է եղել: 2004 թվականին նա Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն էր, սակայն պարտվեց Ջորջ Բուշ-կրտսերին, որը վերընտրվեց նախագահի պաշտոնում:

Artsakhpress.am

Դիտվել է՝