Թրամփը հունվարի 11-ին հանդես կգա մեծ մամլո ասուլիսով

tramp

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին մեծ մամլո ասուլիսը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Նյու Յորքում։

Այս մասին հանրապետականը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Ես հունվարի 11-ին Նյու Յորքում կանցկացնեմ համընդհանուր մամլո ասուլիս։ Շնորհակալություն»,-ասվում է հաղորդագրությունում։ Ինչպես հայտնի է, ավելի վաղ Թրամփը խոստացել էր մեծ մամլո ասուլիս անցկացնել 2016 թվականի դեկտեմբերի կեսերին։

Այդ ժամանակ նա ծրագրել էր պատմել, թե ինչպես է պատրաստվում վարվել սեփական բիզնեսի հետ՝ պետության ղեկավարի պարտականությունները կատարելիս շահերի բախումից խուսափելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Թրամփի շփումը լրագրողների հետ տեղափոխվել էր 2017-ի հունվար։

Դիտվել է՝